Ի՞նչ պետք է իմանալ, երբ Ձեր իրավունքները սահմանափակվել են ոստիկանության ծառայողի կողմից

Ի՞նչ պետք է իմանալ, երբ Ձեր իրավունքները սահմանափակվել են ոստիկանության ծառայողի կողմից

Եթե Ձեր իրավունքները սահմանափակվել են ոստիկանության ծառայողի կողմից, ապա՝

  • Սահմանափակման պահից Դուք իրավունք ունեք իմանալու Ձեր ազատության սահմանափակման պատճառները, հիմքերը, ազատությունը սահմանափակող ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, ազգանունը:
  • Ստանալ իրավաբանական օգնություն, բացատրություններ տալ փաստաբանի ներկայությամբ կամ հրաժարվել բացատրություններ տալուց:
  • Ծանոթանալ Ձեր իրավունքների ու ազատությունների սահմանափակմանն անմիջականորեն առնչվող փաստաթղթերին կամ նյութերին:
  • Պահանջել, որպեսզի ոստիկանություն բերելու պահից սկսած` 3 ժամվա ընթացքում Ձեր գտնվելու վայրի մասին տեղեկացվի Ձեր կողմից ընտրված անձին:
  • Անհրաժեշտության դեպքում ստանալ բժշկական օգնություն:
  • Պահանջել օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել Ձեր ազատության սահմանափակման կապակցությամբ Ձեր կամ ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու, ինչպես նաև Ձեր տիրապետման տակ գտնվող` առանց հսկողության մնացած գույքը պահպանելու նպատակով:
  • Ծանոթանալ Ձեր ազատության սահմանափակման օրինականությունը և հիմնավորվածությունը բողոքարկելու կարգին, ոստիկանության գործողություններն ու որոշումները բողոքարկելու վերադասության կարգով կամ դատախազին կամ դատարան:
  • Ոստիկանություն բերվելիս` Ձեր պահանջով ստանալ իրավունքների մասին Ձեզ համար հասկանալի լեզվով գրավոր ծանուցում:
  • Պահանջել, որպեսզի Ձեզ թույլ տան օգտվել Ձեր իրավունքներից` դրա մասին գրավոր դիմելով Ձեր ազատությունը սահմանափակած ոստիկանության ծառայողին:

GPnews.am

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով