Ովքե՞ր կարող են լինել որդեգրողներ

Ովքե՞ր կարող են լինել որդեգրողներ

Որդեգրողներ կարող են լինել չափահաս անձինք, բացառությամբ՝

    • դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց,
    • ամուսինների, որոնցից մեկը դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
    • դատական կարգով ծնողական իրավունքներից զրկված կամ ծնողական իրավունքները սահմանափակված անձանց,
    • օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար խնամակալի (հոգաբարձուի) պարտականություններից հեռացված անձանց,
    • նախկին որդեգրողներ, եթե որդեգրումը դատարանով վերացվել է նրանց մեղքով,
    • այն անձանց, ովքեր առողջական վիճակով պայմանավորված չեն կարող իրականացնել ծնողական իրավունքներ,
    • այն անձանց, ովքեր որդեգրման պահին չունեն այնպիսի եկամուտ, որը կապահովի որդեգրող երեխայի նվազագույն կենսապայմանները,
    • այն անձանց, ովքեր չունեն մշտական բնակության վայր, ինչպես նաև այնպիսի բնակելի տարածություն, որը համապատասխանում է սանիտարական և տեխնիկական սահմանված պահանջներին,
    • արդեգրման պահին մարդու դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն ունեցող անձանց,
    • ամուսնության մեջ չգտնվող անձինք չեն կարող համատեղ որդեգրել միևնույն երեխային:

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով