ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ոստիկանների այս գործելաոճն ապօրինի է

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ոստիկանների այս գործելաոճն ապօրինի է

«Փաստաբանական շտապօգնություն» ծառայության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

«Մեր պրակտիկայում հաճախ են հանդիպում դեպքեր, երբ ոստիկանական բաժնում հայտնված քաղաքացուց իրավապահ մարմնի աշխատակիցները վերցնում և պահում են անձնագիրը:

Վերջիններիս կողմից անձնագիրը քաղաքացուց վերցնելը և այն քննչական մարմնում կամ ոստիկանությունում պահելը ներկայացվում է որպես նորմալ դատավարական ընթացակարգ:

Անհրաժեշտ է հիշել, որ ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու մասին օրենքի համաձայն՝ ոստիկանական բաժանմունքում քաղաքացուց անձնագիրը կարող են վերցնել միայն այն դեպքում, երբ վերջինս ունի կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ և նրա նկատմամբ ընտրված է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Այն դեպքում, երբ անձի նկատմամբ ընտրված խափանման որևէ միջոց չկա և որպես այդպիսին նա կարգավիճակ չունի, իրավապահ մարմնի աշխատակիցներն իրավունք չունեն նրանից անձնագիր վերցնել և պահել: Նրանց այդ գործելաոճն ապօրինի է»:

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով