ԱԱԾ աշխատակիցների կողմից Հնդկաստանի քաղաքացուց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու գործով դատական նիստը հետաձգվեց

ԱԱԾ աշխատակիցների կողմից Հնդկաստանի քաղաքացուց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու գործով դատական նիստը հետաձգվեց

Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, կայացավ ՀՀ ԱԱԾ պաշտոնատար անձանց կողմից Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու գործով դատական հերթական նիստը:

Նիստի ընթացքում հարցաքննվեց վկաներից մեկը և դատական նիստը հետաձգվեց, ինչն առաջացրեց տուժող կողմի ներկայացուցչի դժգոհությունը:

GPnews.am-ի հետ զրույցում տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Ղազարյանը նշեց, որ գործով դատական նիստերը ամիսներ շարունակ հետաձգվում են տարբեր պատճառաբանություններով.
«Ակնկալում ենք, որ հետագա դատական նիստերը նշանակելիս և գործի քննություն իրականացնելիս դատարանը հաշվի կառնի գործի քննության ողջամիտ ժամկետները նաև տուժողի շահերի տեսանկյունից»,-ասաց փաստաբանը:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 31-ին:

Հիշեցնենք, որ ենթադրյալ հանցագործության դեպքը տեղի է ունեցել 2019 թ.-ի հուլիսի վերջին: Ըստ գործի նյութերի՝ ԱԱԾ աշխատակիցները ենթադրյալ անօրինական գործողություններ են կատարել Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ:

Հրաչուհի Ալմաստյան

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով