Երևանի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է՝
«Ըստ օդից կախված և չճշտված լուրերի՝ Հայաստանում, մասնավորապես Կապանի հիվանդանոցում արդեն մեկուսացրել են կորոնավիրուսով վարակակիր հիվանդների ։ Սպասենք պաշտոնական տեղեկատվությանը ։
ՀԳ Եթե պարզվի ,որ սա իրականություն է , Արսեն Թորոսյանը պետք է անհապաղ հրաժարական տա»։
Խմբագրական։ Նշենք, որ Կապանի բժշկական կենտրոնն արդեն հայտարարություն է տարածել, որ առ այսօր կորոնավիրուսի կասկածանքով ոչ մի հիվանդ իրենց չի դիմել, չի հոսպիտալացվել և չի մեկուսացվել։ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջից արդեն հեռացրել է տարածած հայտարարությունը։
2 Comments