Հանցագործության մեջ կասկածվողին պառկեցնում էին դագաղի մեջ և փակում կափարիչը. ի՞նչ է խորհրդանշում դատավորի մուրճը

Հանցագործության մեջ կասկածվողին պառկեցնում էին դագաղի մեջ և փակում կափարիչը. ի՞նչ է խորհրդանշում դատավորի մուրճը

Երբևէ մտածել եք, թե ինչպես է առաջացել դատավորի մուրճը, ինչ է այն խորհրդանշում և առհասարակ, թե ինչպես է այն դարերով փոխանցվել։

Դատավորի մուրճը դատական ​​համակարգի ամենահին սիմվոլներից է, որը խորհրդանշում է արդարադատության ակտը՝ դատական ​​նիստում: Դատավորը մուրճն օգտագործում է դատարանի դահլիճում կարգուկանոնը վերականգնելու համար, և իհարկե՝ մուրճի վերջին հարվածով հայտարարում դատավարության ավարտը՝ վերջնական կետ դնելով, կոտրելով բոլոր կասկածները:

Դատավորի մուրճի առաջացումը խորն արմատներ ունի, սակայն շատ մասնագետներ դեռևս հստակ և միանշանակ պատասխան չեն տվել դրա առաջացման հետ կապված։ Կան տարբեր վարկածներ, որոնք, ըստ մասնագետների, շատ հավանական են թվում։ Վարկածները ներկայացնում ենք ստորև․

Շումերներ

Ժամանակակից իրավագիտության ոլորտում հռոմեական օրենքները շատ պետությունների համար կարևոր հիմք են հանդիսանում։ Հին Հռոմում մշակված օրենքները մինչ այսօր էլ արդիական են։ Այնուամենայնիվ, շումերների արդարադատության մասին քչերը գիտեն: Ըստ շատ պատմաբանների՝ հենց շումերական քաղաքներում էր, որ հայտնվեց մրցակցությունը գործընթացում՝ մեղադրողի, պաշտպանի և դատավորի միջև։

Որոշում կայացնելուց բացի` դատավորին վերապահված էր լրացուցիչ պատասխանատվություն։ Ցանկացած հանցագործության մեջ կասկածվողին պառկեցնում էին փայտից դագաղի մեջ և փակում կափարիչը։ Ինչից հետո սկսվում էին վկաների լսումները։ Եթե ​​վկան անուղղակիորեն կամ ուղղակիորեն հաստատում էր մեղադրող կողմի վարկածը, ապա դատավորն անձամբ էր մուրճով մեխերը խփում դագաղի կափարիչին։

Սակայն, եթե դատական նիստի ընթացքում այլ ապացույցներ էին ի հայտ գալիս մեխը հանվում էր։ Նիստի ավարտին էր միայն պարզ դառնում ամբաստանյալի մեղավորությունը, սակայն մի դեպքում՝ եթե դատավորը չէր խփում որոշիչ մեխը։ Այս պարագայում մուրճն ավելի շատ արդարություն էր, քան՝ դատական ​​համակարգի խորհրդանիշ:

Սակայն դագաղին մեխ կարող էր խփվել մեկ այլ պատճառով ևս․ երբ դահլիճում ներկաները աղմկում կամ սուլում էին՝ չենթարկվելով մուրճի զգուշացնող հարվածներին։

Մասոններ

Երբ խոսքը մասոնների մասին է, շատերը պատկերացնում են միստիկ երևույթներ։ Մասոնական խորհրդանիշները կարող ենք հանդիպել ամենաանսպասելի վայրերում՝ ճարտարապետական ​​հուշարձաններից մինչև մի քանի պետության թղթադրամների, մետաղադրամների վրա։

Մի շարք մասնագետներ կարծում են, որ դատավորի մուրճն առաջացել է շնորհիվ մասոնների։

Մասոնների դատական նիստերի ժամանակ մուրճի հարվածը ներկաների մոտ զգոնություն էր առաջացնում։ Այն համարվում էր ուժի խորհրդանիշ, որը վերացնում էր մարդկանց միջև առկա անջրպետը, այդպիսով ճանապարհ հարթում միասնության համար։

Վիկինգներ

Վիկինգները մուրճի առաջացումը կապում են սկանդինավյան դիցաբանության աստված Թորի հետ:

Վերջինս համարվում է  որոտի, կայծակի, փոթորիկների, կաղնու ծառի, հզորության, մարդկության պաշտպանության, ինչպես նաև պտղաբերություն և հիվանդների ապաքինման աստվածը։

Ըստ նրանց՝ Թորը հզոր ուժով էր օժտված, հատկապես, երբ ձեռքին մուրճն էր։

Հենց սա էլ շատ մասնագետներ հիմք են համարում՝ մուրճի կիրառման սկզբի։

Մեկ այլ հավանական վարկած

Բավականին օրիգինալ է նաև հետևյալ վարկածը։ Միջնադարում մի շարք կոմսություններում ընդունված էր մեղադրյալների գլխին երկաթե մուրճով հարվածելը։ Սակայն որոշ ժամանակ անց, երբ դատավորների աշխատավարձը սկսվեց կախված լինել կալանավորների թվից, երկաթե մուրճերը փոխարինեցին փայտով։ Իսկ մի քանի դար անց՝ փայտե մուրճերով սկսեցին հարվածել սեղաններին։

Մուրճն իշխանության խորհրդանի՞շ

Պաշտոնապես դատական մուրճն իշխանության սիմվոլ չի համարվում։ Ավելի շատ նման կարծիք ձևավորվել է հոլիվուդյան կինոարտադրության շնորհիվ։ Հատկապես ամերիկացի հեռուստադիտողի համար դատավորի ձեռքում մուրճի առկայությունը ոչ թե ռեժսորի մտահղացումն ու պատկերացումն է, այլ՝ իրական ճիշտը։ Ամերիկացիների համար դատարան դիմելը, կարելի է ասել, սովորական երևույթ է։ Վերջիններս դատարան կարող են դիմել անգամ առանց պատճառ ունենալու։ Շատ փորձագետներ կարծում են, որ դատավորները միայն պատմուճանով (երկար ու լայն թիկնոցանման վերնազգեստ, թիկնոց), առանց մուրճ լիարժեք տեսք չունեն։

GPnews.am

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով