Հայաստանի ամբողջ տարածքում առկա են դժվարանցանելի և սառցակալած ճանապարհներ

Հայաստանի ամբողջ տարածքում առկա են դժվարանցանելի և սառցակալած ճանապարհներ

Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է․

«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներով պայմանավորված առկա են դժվարանցանելի և սառցակալած ճանապարհահատվածներ, ինչը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում երթևեկության անվտանգության համար: Մասնավորապես, սառցակալած են Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի և Նոյեմբերյանի ճանապարհահատվածները, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչներով բեռնատարների երթևեկության համար, Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են, Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք խուսափել երթևեկել տվյալ ճանապարհահատվածներով, մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Սյունիքի մարզի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։

Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Պրիվոլնոյե, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Սյունիքի մարզում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից) և Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 550 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով