ԵՊՀ ՈՒԽ նախագահին հարցաքննել են վկայի կարգավիճակով

ԵՊՀ ՈՒԽ նախագահին հարցաքննել են վկայի կարգավիճակով

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին հարցաքննել են վկայի կարգավիճակով՝ օրերս ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակում հնչած կրակոցների առիթով։

GPnews.am-ի հետ զրույցում Դավիթ Ափոյանը նշեց, որ արդեն երկրորդ անգամ է, իրեն  անհիմն փաստերով հրավիրում են հարցաքննության. «Երկու տարբեր գործերով արդեն հրավիրել են հարցաքննության, որոնց ժամանակ դեպքի վայրում չեմ եղել: Նույնիսկ առաջին դեպքի ժամանակ բանակում ծառայելիս եմ եղել և ինձ որպես վկա հրավիրել էին հարցաքննության, իսկ այս դեպքում ներկա եմ եղել մի միջոցառման, որին շուրջ 200 մարդ է մասնակցել: Արդյո՞ք սա պատահականություն է, թե՝ ոչ»,-ասաց նա:

Դավիթ Ափոյանը նշեց, որ մինչ իրեն բերման ենթարկելը, որևէ կերպ չեն ծանուցել:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի պետական համալսարանից ոստիկանության Նորք-Մարաշ բաժանմունք բերման են ենթարկել ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին:

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով