Դավիթ Ափոյանի իրավունքները խախտվել են. դատարանն արձանագրել է խախտման փաստը

Դավիթ Ափոյանի իրավունքները խախտվել են. դատարանն արձանագրել է խախտման փաստը

Դատարանն արձանագրեց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի իրավունքների և օրինական շահերի խախտման փաստը, որը թույլ էր տրվել ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակի փաստաբան Տիգրան Ղազարյանը:

Դատարանը որոշել է Դավիթ Ափոյանի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանի բողոքը ճանաչել հիմնավորված և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնել Դավիթ Ափոյանի՝ որոշմամբ արձանագրված իրավունքների և օրինական շահերի խախտումը:

Հիշեցնենք, որ 2019 թ.-ի դեկտեմբերի 24-ին Երևանի պետական համալսարանից ապօրինի բերման էին ենթարկել ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանին:

Նրան ապօրինի բերման ենթարկելու գործողության դեմ հաղորդումներ էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազությանը և Հատուկ քննչական ծառայությանը:

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով