Դանակահարություն` Ծաղկաձորի սրճարաններից մեկում

Դանակահարություն` Ծաղկաձորի սրճարաններից մեկում

Հունվարի 9-ին, ժամը 1-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա մի տղամարդ: Նրան դանակահարել էին:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:
Ոստիկանները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից ժամեր անց պարզվեց ոչ միայն կասկածյալի ինքնությունը, այլև քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ հունվարի 9-ին, կեսգիշերն անց, Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների փողոցի բար-սրճարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր Ծաղկաձոր քաղաքի 33-ամյա մի բնակիչ:
Նույն օրը Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկում կասկածվողը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց բաժին։

Նա տվել է խոստովանական ցուցմունք:
Դանակը հայտնաբերվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով