Ո՞ւմ կարելի է բացարկ հայտնել քրեական դատավարության շրջանակում

Ո՞ւմ կարելի է բացարկ հայտնել քրեական դատավարության շրջանակում

Բացարկն արդարության, օրինականության և գործի հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և անաչառ քննության սկզբունքի դրսևորում է, որից ելնելով էլ օրենքը նախատեսում է հիշյալ ինստիտուտի առկայությունը:

Բացարկ հայտնելն անձի սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության միջոց է, որով բացարկ հայտնողն արգելում է քրեադատավարական այն սուբյեկտի հետագա մասնակցությունը գործին, ով որևէ շահագրգռվածություն ունի գործի ելքով կամ կասկածի տակ կարող է դրվել նրա անաչառությունը կամ օրենքի ուժով անթույլատրելի են նրա հետագա մասնակցությունը որոշակի հանգամանքների բերումով:

Բացարկ թույլատրվում է հայտնել քրեադատավարական հետևյալ մասնակիցներին՝ հետաքննության մարմնին, քննիչին, թարգմանչին, փորձագետին, մասնագետին, դատական նիստերի քարտուղարին և ընթերակային:

Մինչդատական վարույթում հայտնված բացարկները լուծում է նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը, իսկ եթե բացարկ է հայտնվում այդ դատախազին, ապա վերադաս դատախազը, իսկ դատարանին հայտնված բացարկի հարցը լուծում է գործը քննող դատավորը: Դատավորին բացարկի հիմքեր առկա լինելու պարագայում ներկայացվում է ինքնաբացարկի միջնորդություն, որը լուծում է այն դատավորը, որին ներկայացվել է այդ միջնորդությունը:

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով