Ավտոմեքենայի սեփականատերը տուգանվում է, բայց բալ չի կորցնում, երբ ղեկը վստահել է անչափահասի

Ավտոմեքենայի սեփականատերը տուգանվում է, բայց բալ չի կորցնում, երբ ղեկը վստահել է անչափահասի

Ի՞նչ վարչական պատասխանատվության են ենթարկվում ավտոմեքենայի այն սեփականատերերը, ովքեր իրենց ավտոմեքենան վստահել են անչափահասի: Երբ ճանապարհային ոստիկանության տեսուչի կողմից բացահայտվում է՝ ավտոմեքենայի ղեկին անչափահաս է, պատասխանատվության ենթարկվում է ոչ թե անչափահասը, այլ ավտոմեքենայի սեփականատերը:

Վարչական իրավախախտումների մասին օրենքով վարչական պատասխանատվության տարիք է սահմանված 16 տարին լրացած անձանց համար, իսկ մինչև 16 տարին լրացած անձինք, ովքեր կատարում են վարչական իրավախախտում, վարչական պատասխանատվության չեն ենթարկվում:

«Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակի իրավաբան Արման Ստեփանյանը GPnews.am-ի հետ զրույցում նշեց. «Այս դեպքում տուգանքի ենթակա է այն անձը, ով հանձնել է տրանսպորտային միջոցը վարորդական վկայական չունեցող անձի՝ տվյալ դեպքում այն կարող է լինել ավտոմեքենայի սեփականատերը  կամ այն օրինական կերպով տիրապետող անձը: Տուգանքը 10 000 ՀՀ դրամի չափով է»:

Թե արդյոք վարորդների համար տուգանային միավորների նոր համակարգով բալերի նվազում սահմանված է այս իրավախախտման համար, իրավաբանը նշեց. «Բալերի նվազեցում օրենքով նախատեսված չէ»:

Իսկ այն դեպքում, երբ անչափահասը ավտոմեքենայի ղեկին է հայտնվել ապօրինի՝ առանց սեփականատիրոջ իմացության, կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության:

GPnews.am

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով