Ե՞րբ կարող է ամուսնական պայմանագիրն անվավեր ճանաչվել

Ե՞րբ կարող է ամուսնական պայմանագիրն անվավեր ճանաչվել

Դատարանը կարող է ամուսնական պայմանագիրն անվավեր ճանաչել ամբողջությամբ կամ մասնակիորեն՝ գործարքների անվավերության մասին ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով:

Դատարանը կարող է նաև ամուսնական պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչել ամուսիններից մեկի պահանջով, եթե այդ պայմանագրի պայմանները ամուսնուն դնում են ծայրահեղ անբարնպաստ իրավիճակի մեջ:

Ամուսնական պայմանագրի այնպիսի պահանջները խախտող պայմանները, համաձայն որոնց սահմանափակվել են ամուսինների իրավունակությունը կամ գործունակությունը, իրենց իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու նրանց իրավունքը, կարգավորվել են ամուսինների միջև անձնական ոչ գույքային հարաբերությունները, երեխաների նկատմամբ ամուսինների իրավունքներն ու պարտականությունները, նախատեսվել են անաշխատունակ, անապահով ամուսնու ապրուստի միջոց պահանջելու իրավունքը սահմանափակող նորմ, ներառվել են այլ պայմաններ, որոնք հակասում են ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքներին, առ ոչինչ են:

 

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով