Ինչպե՞ս է տրամադրվում ամենամյա արձակուրդը

Ինչպե՞ս է տրամադրվում ամենամյա արձակուրդը

ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում քսան աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում քսանչորս աշխատանքային օր:

Ոչ լրիվ աշխատաժամանակով, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքով սահմանված առանձին կատեգորիայի աշխատողների՝ (անընդմեջ հերթապահության ռեժիմով աշխատող առողջապահական կազմակերպություններ, հոգաբարձության (խնամակալության) կազմակերպություններ, մանկական դաստիարակչական կազմակերպություններ, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման մասնագիտացված կազմակերպություններ, կապի և վթարների հետևանքների վերացման մասնագիտացված ծառայություններ և այլնամենամյա արձակուրդը չի կրճատվում և դրա տևողությունը որոշվում է յուրաքանչյուր օրացույցային շաբաթը համապատասխանաբար հաշվարկով հինգ աշխատանքային օր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում և վեց աշխատանքային օր՝ վեցօրյա աշխատանաքային շաբաթվա դեպքում: Նման արձակուրդի իրավունք ունեցող անձանց կատեգորիայի աշխատողների ցանկը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ:

Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կարող են սահմանվել ավելի երկար տևողությամբ արձակուրդներ՝ բացառությամբ պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների, ՀՀ կենտրոնական բանկի:

Երկարացված քսանհինգ աշխատանքային օր տևողությամբ՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում և երեսուն աշխատանքային օր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, բացառիկ դեպքերում երեսունհինգ աշխատանքային օր հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում և քառասուներկու աշխատանքային օր վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում ամենամյա արձակուրդ տրամադրվում է աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների, որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ: Նման արձակուրդի իրավունք ունեցող անձանց կատեգորիայի աշխատողների ցանկը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ:

 

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով