Պրեմիերա. Աբել Կյուրեղյան` «Իմ փոքրիկ աղջիկ»

Պրեմիերա. Աբել Կյուրեղյան` «Իմ փոքրիկ աղջիկ»

Երաժիշտ, հեղինակ, գործիքավորող Աբել Կյուրեղյանը ներկայացրել է իր «Իմ փոքրիկ աղջիկ» երգն ու տեսահոլովակը:

Ընտանեկան ջերմության, հայր և դուստր հավիտենական սիրո մասին երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Արմեն Բադալյանն է, իսկ գործիքավորումն իրականացրել է հենց Աբել Կյուրեղյանը: Երգի հեքիաթային իրականությունը տեսահոլովակի է վերածել Վահե Տերտերյանը: Աբել Կյուրեղյանի խոսքով՝ պատերազմից հետո շատ դժվարությամբ մարդիկ անցնում են իրենց աշխատանքին, բոլորի համար կյանքը մի պահ կանգ էր առել, իսկ հիմա յուրաքանչյուրն իր գործի միջոցով վերականգնվում է, վերադառնում կյանք:

Իր կողմից ընտրվել է «Իմ փոքրիկ աղջիկ» երգը, քանի որ այն խորհրդանշական է՝ երեխա, նոր սկիզբ, սփոփանք, դրական մտքեր, ինչի կարիքը հիմա շատ կա: Աբել Կյուրեղյանն իր ուղին սկսել է շատ վաղուց՝ երաժշտական կրթություն ստանալով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Երաժիշտն հանդիսատեսին հայտնի է իր «Ինչու» դուետով: 2015-ից առ այսօր Հայաստանի Ազգային Ակադեմիական երգչախմբի անդամ է: 2015 թվականին Լոնդոնի Սուրբ Եղիշե Հայ Առաքելական եկեղեցում անցկացվող համերգի ժամանակ հանդես է եկել որպես մենակատար` ներկայացնելով հայ հոգևոր երաժշտություն և հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ 2016 թվականին Լիբանանի վարչապետի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի կողմից հրավերք են ստացել հանդես գալու Կառլ Օրֆֆի «Կարմինա Բուրանա» համերգային ծրագրով։ Համագործել են նաև բրիտանացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Կառլ Ջենկինսի հետ, ում ղեկավարությամբ կատարել են նրա սիմֆոնիկ Adiemus ստեղծագործությունը: Տարիների ընթացքում մասնակցել է բազմաթիվ համերգների, փառատոնների, շատ անգամ նաև որպես ժյուրիի անդամ:

Առաջիկայում նախատեսվում է նաև նոր երգ, թեման սերն է, կլինի ռուսալեզու, երգը հեղինակային է՝ երաժշտությունն ու գործիքավորումն իրականացրել է Աբել Կյուրեղյանը: Նրան երգի ստեղծման գործում օգնել է իր որդին՝ 14-ամյա Համլետը, ով ռուսերենով երգի գեղեցիկ խոսքերն է գրել:

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով