Փաստաբանների պալատում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում՝ զոհված, անհայտ կորած կամ գերեվարված զինծառայողների խնդիրների վերաբերյալ

Փաստաբանների պալատում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում՝ զոհված, անհայտ կորած կամ գերեվարված զինծառայողների խնդիրների վերաբերյալ

Փաստաբանների պալատից հայտնում են.

«2020թ. հունվարի 21-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27‑ին սանձազերծված պատերազմի հետևանքով տուժած անձանց մոտ առաջացած իրավական խնդիրների, լուծման հնարավոր ուղիների, դրանցում փաստաբանների և իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձանց աջակցության հնարավորությունների վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, նախագահի տեղակալներ Մանե Կարապետյանը և Հարութ Ակլունցը, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը, ՀՊԳ ղեկավարի տեղակալներ Լուսինե Սարգսյանը և Արմինե Ֆանյանը, ինչպես նաև փաստաբաններ Արա Ղազարյանը, Սիրանուշ Սահակյանը, Արա Խզմալյանը և Լևոն Գևորգյանը:

Քննարկման արդյունքում ընդգծվել է մարտական գործողությունների մասնակիցների և պատերազմի արդյունքում տուժանց անձանց՝ հետպատերազմյան շրջանում առողջական, սոցիալական, իրավական և այլ բնույթի խնդիրների արագ և հասցեական լուծման խիստ կարևորությունը:

Այդ առումով հատուկ անդրադարձ է կատարվել զոհված, անհայտ կորած կամ գերեվարված զինծառայողների ընտանիքների անդամների, վիրավորում ստացած զինծառայողների, մարտական գործողությունների մասնակիցների, մահացած կամ հաշմանդամություն ստացած քաղաքացիական անձանց և նրանց ընտանիքի անդամների, տեղահանված կամ գույքային վնաս կրած անձանց խնդիրներին:

Առանձնացված խնդիրների առնչությամբ քննարկվել է առկա վիճակը, և նախանշվել են հնարավոր լուծումները: Որպես առաջնային գործողություն՝ արձանագրվել է ըստ առանձին խմբերի ենթադրյալ հարցերի վերաբերյալ նշված անձանց համար ուղեցույցի կազմման և հրապարակման անհրաժեշտությունը»:

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով