Փաստաբանների խումբ է ձևավորվել՝ հավաքներին մասնակցելու հարկադրանքի ենթարկվող աշխատողներին իրավաբանական օգնություն տրամադրելու համար

Փաստաբանների խումբ է ձևավորվել՝ հավաքներին մասնակցելու հարկադրանքի ենթարկվող աշխատողներին իրավաբանական օգնություն տրամադրելու համար

Փաստաբանների պալատը հավաքներին մասնակցելու հարկադրանքի ենթարկվող աշխատողներին իրավաբանական օգնություն տրամադրելու համար փաստաբանների խումբ է ձևավորել։

Այս մասին պալատից հայտնում են․

«Հաշվի առնելով հանրային տիրույթում առկա լայնածավալ տեղեկությունները առանձին գործատուների, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր կազմակերպությունների կողմից աշխատողներին հավաքներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ, որոնք ուղեկցվում են նաև աշխատանքից ազատելու սպառնալիքներով, ՀՀ փաստաբանների պալատում ձևավորվել է փաստաբանների խումբ նշված աշխատողներին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով:

Փաստաբանների պալատն ընդգծում է, որ աշխատողին որևէ եղանակով հավաքների մասնակցելուն հարկադրելը հակաօրինական է:

Փաստաբանների խմբի հետ կապ հաստատելու համար շահառու աշխատողները կարող են դիմել փաստաբանների խմբի աշխատանքները համակարգող, փաստաբան Գևորգ Մկրտչյանին (077-00-77-92)»։

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով