Սպանել է եղբորը և դիակի հետ ապրել մի քանի օր

Սպանել է եղբորը և դիակի հետ ապրել մի քանի օր

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի բնակիչը սպանել է եղբորը և չորս օր ապրել նրա դիակի հետ նույն տան մեջ: Այս մասին հայտնում են Ռուսաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Հանցագործությունը կատարվել է հունվարի 16-ին:  Քննության տվյալների համաձայն՝ վիճաբանություն է ծագել 64-ամյա եւ 61-ամյա տղամարդկանց միջեւ: Կրտսեր եղբայրը դժգոհել է տնային տնտեսության վատթարացումից:

Վիճաբանության ժամանակ ավագ եղբայրը դանակահարել կրտսեր եղբորը, որը տեղում մահացել է, իսկ կասկածյալը որոշել է ոչինչ չանել ու պարզապես դիակի հետ շարունակել ապրել նույն տանը:

Դեպքը բացահայտվել է միայն չորս օր անց, երբ տղամարդու հարևաններն անհանգստացել են նրա բացակայությունից:

Կասկածյալը բերման է ենթարկվել: Քրեական գործով կատարվում են քննչական գործողություններ ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով