33 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 27-29-ը, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեց քաղաքի հայ բնակչության ջարդ և տեղահանություն:
Ոճրագործությունը ծրագրավորված էր նախօրոք։ Այդ են վկայում ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակների առկայությունը, նախապես մշակված սցենարը: Ջարդարարներն այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել: