Նախագահ Արմեն Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց

Նախագահ Արմեն Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը վարակված է նոր տիպի կորոնավիրուսով և բուժվում էր տնային պայմաններում, տեղափոխվել է հիվանդանոց։

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հիվանդությունը դեռևս բարդ ընթացք ունի. նախագահ Սարգսյանի մոտ առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, այդ թվում՝ բարձր ջերմություն, երկկողմանի թոքաբորբ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով հիվանդ է նաև նախագահի կինը՝ Նունե Սարգսյանը։

Ավելի վաղ նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում՝ ընտանիքի ու թոռնիկների հետ:

Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել:

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով