Ձնաբքի պատճառով փակ, ցածր տեսանելիությամբ ճանապարհներ կան

Ձնաբքի պատճառով փակ, ցածր տեսանելիությամբ ճանապարհներ կան

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին զգուշացնում է, որ հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով:

Տեղեկացնում ենք, որ ձնաբքի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անանցանելի են Վայք-Սիսիան և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները։

Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները:

ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ժամը 09։30-ի դրությամբ‚ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով ձյուն է տեղում։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սարավանի և Վարդենյաց լեռնանցքները, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Բքի պատճառով Սիսիանի ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Ախուրյանի, Ապարանի, Սևանի, Գավառի, Նաիրիի, Աբովյանի տարածաշրջաններում բուք է։ Թալինի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով