Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, մերժեց «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը:
Բացի այս, դատարանը բավարարել է պաշտպանի բողոքը՝ ոչ իրավաչափ է ճանաչելով Կարեն Բեքարյանի ձերբակալությունը։
Ինչպես արդեն հայտնել են, փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել են ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը: