Ինչպե՞ս լուծարել ձեռնարկությունը Հայաստանում

Ինչպե՞ս լուծարել ձեռնարկությունը Հայաստանում

Իրավաբանական ծառայությունների հայաստանյան շուկայում առավել տարածված ծառայություններից է ձեռնարկությունների (կազմակերպությունների) լուծարումը, քանզի Հայաստանը տնտեսապես շատ ակտիվ երկիր է, իսկ ձեռնարկությունների լուծարումը բնական իրադարձություն է շուկայական տնտեսության պայմաններում և հատկապես ճգնաժամի շրջանում:

Արդյո՞ք կան ձեռնարկությունների լուծարման առանձնահատկություններ: Մենք կփորձենք պատասխանել այդ հարցերին այս էջում:

Ձեռնարկությունների լուծարումը կարող է լինել պաշտոնական և ոչ պաշտոնական: Ոչ պաշտոնական լուծարումն իրականացվում է տնօրենի փոխարինման կամ վերակազմակերպման ճանապարհով (ընկերության միացումը չգործող ձեռնարկությանը): Ձեռնարկության լուծարումը գործունեության դադարեցման ձև է առանց իրավահաջորդության կարգով իրավունքների և պարտականությունների այլ անձանց փոխանցման: Ձեռնարկությունների պաշտոնական լուծարումը կարող է լինել կամավոր և հարկադրված:

Ձեռնարկությունների հարկադրված լուծարում

  • Դատարանի որոշմամբ ընկերությունների հարկադրված լուծարում իրականացվում է հետևյալ դեպքերում.
  • գործունեության իրականացում առանց անհրաժեշտ թույլտվության (լիցենզիայի).
  • օրենքով արգելված գործունեության իրականացում.
  • գործունեության իրականացում օրենքի կամ այլ իրավական ակտերի շարունակական կամ կոպիտ խախտումներով.
  • օրենքով նախատեսված այլ հիմքերի առկայության դեպքերում:

Ձեռնարկությունների կամավոր լուծարում

Ո՞ր դեպքերում է իրականացվում ձեռնարկությունների կամավոր լուծարումը: Ձեռնարկության կամավոր լուծարման մասին որոշումը, ինչպես կանոն  ընդունվում է, եթե կազմակերպության տնտեսական գործունեության հետ կապված խնդիրներ են ծագում: Այդ դեպքում ընկերության դադարումը (լուծարումը) տրամաբանորեն ավարտում է նրա գոյությամբ: Այս տարբերակին սովորաբար ուղեկցում են բարդություններ` կապված հարկային մարմինների հետ: Ձեռնարկությունների կամավոր լուծարումը սկսվում է հիմնադիրների կամ բաժնետերերի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո: Այդ որոշումը ստորագրվում է  Ընկերության  կանոնադրական կապիտալում բաժին ունեցող կամ ՓԲԸ-ի կամ ԲԲԸ-ի վերահսկիչ փաթեթը տնօրինողների կողմից:

Այսպիսով, ձեռնարկությունների կամավոր լուծարումն իրականացվում է հետևյալ կարգով.

Մասնակիցների (բաժնետերերի) ժողովը՝

  • որոշում է ընդունում ընկերության լուծարման մասին.
  • նշանակում է լուծարային ժողով և որոշում է ձեռնարկության լուծարման ժամկետը և կարգը, ինչպես նաև ԶԼՄ-ում հրապարակել դրա  մասին.
  • տեղեկացնում է իր որոշումների մասին գրանցման լիազորված մարմին; գրանցման լիազորված մարմինը տեղեկություն է տալիս, որ ձեռնարկությունը գտնվում է լուծարման փուլում և գրառում է կատարում այդ մասին պետական ռեգիստրի վկայականում.
  • հանձնում է ձեռնարկության ղեկավարման լիազորությունները լուծարային հանձնաժողովին:

Լուծարային  հանձնաժողովը՝

  • ընկերության լուծարման հայտարարությունը հրապարակում է մամուլում`նշելով իր գտնվելու վայրը և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամկետը.
  • պարտավոր է իրեն հայտնի բոլոր տարտատերերին գրավոր տեղեկացնել ընկերության լուծարման վերաբերյալ.
  • հաշվառումից հանելու և լուծարվող ընկերությունում ստուգում անցկացնելու  խնդրանքով դիմում է ներկայացնում ՀՀ հարկային մարմիններ.
  • որոշում է ընդունում միջանկյալ լուծարման հաշվեկշռի հաստատման վերաբերյալ.
  • այդ որոշման հիման վրա ընկերությունը փակում է իր բանկային հաշիվները, ինչպես նաև ոչնչացնում կազմակերպության կնիքը` համաձայն  հաստատված հանձնաժողովի կազմի արձանագրության.
  • տեղեկացնում է գրանցման լիազորված մարմնին լուծարման բոլոր աշխատանքների վերջացման մասին և տրամադրում է ձեռնարկության լուծարմամբ պայմանավորված պետական գրանցման դիմումը, լուծարային  հաշվեկշիռը և պետական տուրքի վճարման անդորրագիրը.

Գրանցման լիազորված մարմինը ներկայացված փաստաթղթերի հիման վրա կատարում է ընկերության լուծարման մասին գրառում և տալիս է համապատասխան քաղվածք, որով հաստատվում է վերջնական լուծարումը:

Ձեռնարկության լուծարման այլընտրանքային տարբերակներ

Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը «ոչ պաշտոնապես»: Կարծես թե,  ձեռնարկության այլընտրանքային լուծարման ամենադյուրին տարբերակը՝ ձեռնարկության տնօրենի և հիմնադրի փոփոխումն է: Այս տարբերակի առավելությունը կայանում է նրանում, որ ղեկավարի վերընտրման մասին որոշման ստորագրումից անմիջապես հետո հաշվետվության ներկայացման և փոփոխությունների մասին գրանցման մարիններին տեղեկացնելու պարտականությունները անցնում են նոր ղեկավարին: Ձեռնարկության լուծարման այդպիսի ընթացակարգը (ձեռնարկության ղեկավարի և հիմնադրի փոխարինման գրանցման ընթացակարգը) տեւում է ընդհամենը 10-14 աշխատանքային օր:

Գրանցման մարմնի կողմից փոփոխություններ կատարելուց հետո, դուք ստանում եք ձեռնարկության ղեկավարի վերընտրման մասին որոշումը, մասնաբաժնի զիջման պայմանագիրը, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի մատյանից քաղվածքը և ձեռնարկության փաստաթղթերի հանձնման-ընդունման  արձանագրությունը:

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով