Երեւանում եւ մի քանի մարզերում ժամ 15։20-ի սահմաններում երկրաշարժ է զգացվել։ Հատկապես բարձրահարկերում բնակվողները զգացել են ուժեղ ցնցում։
Այս առնչությամբ պաշտոնական տեղեկություն ԱԻՆ–ը դեռ չի տարածել։
Համացանցում տեղեկություն է տարածվել այն մասին, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է մոտ 7 բալ, էպիկենտրոնը Երևանի 11կմ հեռու՝ Մասիս քաղաքի մոտ:
ԱԻՆ-ից հայտնում են.
Երկրաշարժ Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք
Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ: