Ավտոկայանատեղիների («կարմիր գծերի») սակագաները չեն փոխվել․ պարզաբանում

Ավտոկայանատեղիների («կարմիր գծերի») սակագաները չեն փոխվել․ պարզաբանում

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է․

«Սոցցանցերում հանդիպող որոշ գրառումների հետ կապված, թյուրընկալումներից խուսափելու համար հարկ եմ համարում հայտնել հետեւյալը.

Երեւան քաղաքում համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղերի («կարմիր գծերի») ՍԱԿԱԳՆԵՐԸ ԱՆՓՈՓՈԽ ԵՆ. մեկ ժամվա համար 100 դրամ, մեկ տարվա համար՝ 12 000 դրամ:

Վճարովի կայանատեղերի համար դրույքաչափերը սահմանում է Երեւանի ավագանին՝ յուրաքանչյուր տարեվերջին, հաջորդ ամբողջ տարվա համար: Գործող դրույքաչափերը հաստատվել են 2020-ի դեկտեմբերին»։

Հիշեցնենք, որ ավտոկայանատեղիների վերաբերյալ մի շարք փոփոխություններ Ազգային ժողովն ընդունել է հունվարի 20-ին, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։

Այս փոփոխությունների համաձայն, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 10-րդ հոդվածը, որով սահմանվում են ավտոկայանատեղի վճարի դրույքաչափերը՝ նշվում է, որ ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար գանձվում է վճար հետևյալ դրույքաչափերով`

յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչև 300 դրամ ներառյալ.
յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչև 2 500 դրամ ներառյալ.
մեկ շաբաթվա համար` մինչև 5 000 դրամ ներառյալ.
մեկ ամսվա համար` մինչև 25 000 դրամ ներառյալ.
մեկ տարվա համար` մինչև 300 000 (100 000 դրամի փոխարեն) դրամ ներառյալ:
Ընդ որում` մեկ ժամվա համար սահմանված վճարի գանձում իրականացնելու դեպքում սահմանվում է փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ:

Ինչպես նշվել է, որ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն, ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը սույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով